Այսօր: Շաբաթ, 29 Ապրիլի 2017թ.
Այրումի համայնքապետարանի պաշտոնական կայք
ԱՅՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՖՈՒՏԲՈԼԻ ԽՄԲԱԿԻ ՄԱՍԻՆ
2017,Ապրիլ 26 - Մայիս 10


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.04.17 Armzon-ի օգնությամբ Ռուսաստանում ապրողները կարող են հայկական արտադրանք պատվիրել
Հայաստանում ներդրվում է Ռուսաստանի Դաշնությունում վաճառքի համար հայկական ապրանքների օնլայն շուկա՝ Armzon, որը հիմնադրել է «Սպայկա» ընկերությունը: Armzon-ն օնլայն հարթակ է, որտեղ հայկական բոլոր արտադրողները հնարավորություն կունենան համացանցի միջոցով  իրենց արտադրանքը վաճառել Ռուսաստանի տարածքում: Ներկայացնելով օնլայն հարթակը «Սպայկա» ՍՊԸ նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը նշեց, որ ռուսաստանցի սպառողը կարող է Հայաստանից պատվիրել ցանկացած ապրանք: Այն առավելագույնը երեք օրվա ընթացքում կհասնի պատվիրողին: Պատվիրել կարող են  ցանկացած բան՝ արվեստի գործ, տեքստիլ կամ  մթերք: «Այսինքն Հայաստանում արտադրվող ամբողջ ապրանքները հասանելի ... Մանրամասն
18.04.17 Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

Այս տարի ժառանգության պահապաններին առաջարկվել է միջազգային օրը նշել «Մշակութային ժառանգություն և կայուն զբոսաշրջություն» խորագրի ներքո:

27.03.17 Միջոցառում նվիրված Այրում համայնքի երաժշտական դպրոցի 15-րդ տարելիցին

23.03.2017թ. Այրումի մանկապարտեզի   դահլիճում տեղի ունեցավ հաշվետու համերգ դպրոցի սաների մասնակցությամբ:

 Համերգին ներկա էին Այրումի համայնքի ղեկավար Ա. Պարանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի երկու քահանաներ՝ տեր Հրայր  Բեջանյանը և Տեր Սմբատ Աբրահամյանը, համայնքի բազմաթիվ հիմնարկների ղեկավարներ :

01.03.17 ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՆՎԻՐՎԱԾ ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏԻՆ

    Շնորհավորում եմ բոլորիդ գարնանամուտի կապակցությամբ.. Թող գարունը իր թարմ շնչով և իր գեղեցկությամբ ուրախություն պատճառի բոլորիդ, և ժպիտը միշտ ուղեկից լինի Ձեզ… Թող գարնանային արևի շողերը Ձեր կյանքը էլ ավելի պայծառ դարձնեն, և Դուք միշտ փայլեք՝ երջանկություն պարգևելով Ձեզ շրջապատողներին...

  Ձեզ գարնանային թարմություն, աշխատելու և արարելու մեծ կարողություն  ու գարունն  իր զարթոնքով նորանոր հաջողություններ բերի ողջ համայնքի բնակիչներին և մեր նորաստեղծ  համայնքին :

20.02.17 Նարդու բաց առաջնություն Այրում համայնքում

Սույն թվականի փետրվարի 19-ին Այրումի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Նարդու մրցումների բաց առաջնություն, որին մասնացում էին Այրում համյնքի փունջ համայնքների մասնակիցները:

 

Անհատական խաղով առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց Այրում համայնքի բնակիչ Թեմուր Անանյանը, որը համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանի  կողմից պարգևատրվեց պատվոգրով, իսկ թիմային կազմով հաղթող ճանաչվեց Բագրատաշեն համայնքի հավաքականը, որոնք նույնպես արժանացան պատվոգրերի և հուշանվերների: 

1


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Այրում, Աբովյան 1

098-00-30-48

ayrum.tavush@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՅՐՈՒՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner